Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Հայաստանի համար այս համակարգը ճիշտ տարբերակ չէ»

Նոյեմբեր 16,2013 11:46

«Հայոց աշխարհի» հարցերին ի պատասխան՝ ձախողված արտահերթ նիստի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների բացահայտ եւ թաքնված վտանգների մասին իր նկատառումներն է ներկայացնում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-Երեկ հանրապետական պատգամավորներն ամենաբարձր մակարդակով երաշխավորում էին, որ չեն բոյկոտելու, եւ նիստը կայանալու է։ Ավելին՝ օրվա վերջում քաղաքական մեծամասնությանը անհրաժեշտ եղավ նիստից հետո արտահերթ նիստ հրավիրել բյուջեի քննարկումն ավարտելու համար, եւ մենք սիրահոժար մեր ստորագրությունը դրեցինք, որպեսզի նիստը տեղի ունենա։ Բայց արդեն երեկ՝ ուշ ժամի, տեղեկացանք, որ որոշումը փոխվել է, եւ նրանք չեն մասնակցելու արտահերթ նիստին։ Ի՞նչ կարող եմ ասել՝ քաղաքական մեծամասնության ճանապարհներն անքննելի են. խոստանում են, բայց վերջին պահին փոխում են իրենց որոշումը։
-ՀՀԿ խմբակցության ղեկավարը նիստը բոյկոտելու որոշումը հիմնավորում է նրանով, որ այդ նախաձեռնության նպատակն իրականում մեծամասնությանը բովանդակային քննարկումների դաշտ ներքաշելն էր, մինչդեռ ի սկզբանե խոսքը վերաբերում էր կիրարկման ժամկետի երկարաձգմանը։
-Դա միայն պարոն Սահակյանի ենթադրությունն է՝ մենք ներկայացրել էինք օրենսդրական նախաձեռնություն պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին։ Այդ ենթադրությունն անհիմն է՝ չգիտեմ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ինչի՞ց է եկել նման եզրահանգման։
-Բովանդակային առումով ի՞նչ խնդիրներ, ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի գործարկման հետ կապված։
-Ընդհանրապես կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները բարդագույն խնդիր են ցանկացած երկրի համար։ Այստեղ հնարավոր են բազմաթիվ տարբերակներ։ Մենք ի սկզբանե ասել ենք. այն, ինչ առաջարկում է այս կառավարությունը, Հայաստանի համար ճիշտ տարբերակ չէ՝ հաշվի առնելով նաեւ նախորդ կառավարության եւ Կենտրոնական բանկի՝ անցած 5 տարիներին որդեգրած քաղաքականությունը, մի քանի պատճառներով։ Նախ, Հայաստանում քաղաքացիների եկամուտները չափազանց ցածր են, եւ այդ եկամուտներից նման մասհանումներ անել կենսաթոշակային կուտակային համակարգի համար արդեն իսկ լուրջ սոցիալական խնդիր է։
Երկրորդ՝ այն ռազմավարությունը, որ իրականացնում է կառավարությունը, ոչ այնքան սոցիալական պաշտպանության քաղաքականություն է, այլ ավելի շուտ ծառայում է ֆինանսական շուկան ակտիվացնելու, «երկար փողեր» առաջացնելու նպատակին, ինչը մեր այսօրվա պայմաններում, կարծում եմ, լավագույն լուծումը չէ։
Բոլոր այն երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով՝ գոնե դրանց 99 տոկոսը, ձախողվել են։ Միակ դրական օրինակը, որ բերում է կառավարությունը, Չիլիի նախադեպն է, բայց մեր եւ նրանց իրողությունները անհամեմատելի են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930