Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոփոխությունը բխում է երևանցիների բազմաթիվ խնդիրներին արագ արձագանքելու ավագանու անդամի պարտավորությունից». Անահիտ Բախշյան

Նոյեմբեր 16,2013 11:42

Երևանի ավագանու կանոնակարգի 120-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ Երևանի ավագանու յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց  ուղղել  Երևանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի: «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանն առաջարկել է ավագանու յուրաքանչյուր անդամին սահմանափակվել մեկ հարց ուղղելու հնարավորությամբ: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում  հնչեցնելու երևանցուն մտահոգող  բազմաթիվ խնդիրներից որևէ մեկը: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջարկում է «երկու ամսվա մեջ առնվազն մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր նիստին» բառով:

 Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ Հովհաննես Թոքմաջյանն առաջարկում է 2 ամիսը մեկ 3 հարցի փոխարեն 1 հարց ուղղելու իրավունք տալ ավագանու անդամին, Անահիտ Բախշյանը՝ ոչ թե 2 ամիսը մեկ, այլ յուրաքանչյուր ամիս 2 հարց ուղղելու հնարավորություն ընձեռել: Բախշյանը սույն նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ կերպ. «Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում  է  երևանցիների բազմաթիվ խնդիրներին արագ արձագանքելու ավագանու անդամի պարտավորությունից: Ավագանու նիստերի օրակարգերը, որպես կանոն, չեն ներառում  այդ խնդիրների վերաբերյալ հարցեր, որոնք պետք է բարձրացնել հարց ու պատասխանների ժամանակ: Ավագանու գործունեության արդյունավետությունն իսկապես կբարձրանա, եթե որքան հնարավոր է երևանցուն հուզող շատ հարցեր հնչեցվեն և  քննարկվեն ավագանու յուրաքանչյուր նիստում»:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930