Շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս:
Յոթերորդ տուրում մեր աղջիկները վստահ հաղթանակ տարան Լեհաստանի նկատմամբ՝ 3:1, եվ թիմային 11,0 միավորով դուրս եկան մաքուր երկրորդ հորիզոնական: Մեր հավաքականի հաղթանակը կռեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, իսկ անհաջողության մատնվեց միայն Մարիա Կուրսովան:
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը հանդիպում է մրցաշարի միանձնյա առաջատար Ուկրաինայի հետ, որի արդյունքը կարող է վճռորոշ լինել չեմպիոնության համար պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև