Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հրաժարվում ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում

Նոյեմբեր 16,2013 10:49

Ակնհայտ է, որ նոր` պարտադիր կուտակային համակարգում ընդգրկվողները հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ, բացի իրենց ներդրած գումարից, պետությունը եւս ավելացնում է նրանց ապագա կենսաթոշակի գումարը: Այսինքն, փաստորեն, մյուս հարկատուների հաշվին, պետությունը լրացուցիչ ավելացնում է այս համակարգում ընդգրկվածների ապագա կենսաթոշակը: Ինչը, սակայն, չի արվում 40 տարեկանից բարձր անձանց համար, որոնք կցանկանան ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում, բայց կարող են ընդգրկվել միայն կամավոր կուտակային համակարգում: Նրանց դեպքում պետությունն իր կողմից ոչինչ չի ավելացնում, եւ այդ մարդիկ թոշակի տարիքում ստանալու են միայն իրենց կուտակած գումարները: Այս դեպքում, անհասկանալի է, թե ո՞րն է պարտադիր կուտակային համակարգից դժգոհողների դժգոհության պատճառը, բացի, թերեւս, անվստահությունից 20-30 տարի հետո գործողության մեջ մտնող համակարգի նկատմամբ եւ սեփական աշխատավարձից 5 տոկոսը իր իսկ ապագա կենսաթոշակին ներդնել չցանկանալուց: Այլ խոսքով, բողոքողները գերադասում են «նաղդ» ստացվելիք գումարը` ապագայում այն ստանալու հնարավարությունից:

Թե ինչպե՞ս կվարվեն այս իրավիճակում կառավարությունը կամ ՀՀԿ պատգամավորներըՙ չգիտենք, բայց առաջարկում ենք բոլոր նրանց փոխարեն, ովքեր չեն ցանկանում ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում, ընդգրկել նրանց, ովքեր այդ ցանկությունն ունեն, բայց տարիքային անհամապատասխանության պատճառով չեն կարող դա անել:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930