Լրահոս
Օրվա լրահոսը

Կքաղաքականանա՞ կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը

Նոյեմբեր 16,2013 10:45

ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնված արտահերթ նստաշրջանը երեկ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Երեք ժամվա ընթացքում գրանցվել էր 50 պատգամավոր` անհրաժեշտ 66-ի փոխարեն: ՀՀԿ խմբակցությունից գրանցվել էր միայն ԱԺ ղեկավարությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա տեղակալներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, թեև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենք չեն խուսափի ընդդիմության կազմակերպած նստաշրջանին մասնակցելուց: ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ նախապես չէին տեղեկացվել, որ պետք է բոյկոտել նստաշրջանը: Օրինակ, նիստի սկզբում ակնհայտորեն բանից անտեղյակ` նիստերի դահլիճ մտան ՕԵԿ ներկայացուցիչներ Կարեն Բոթոյանը և Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը: Նրանք տեսնելով, որ դահլիճի յուրայինների հատվածը դատարկ է, միայն օտարների մասում է աշխուժություն, սկսեցին զանգահարել, ու, երևի տեղեկանալով, որ այդ նիստին մասնակցելը տիեզերական մեղք է, անմիջապես դուրս թռան նիստերի դահլիճից: ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները քառօրյայի սկզբում որոշել էին ստորագրություն հավաքել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, առաջարկելով փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում»: Ընդդիմադիր պատգամավորների մի մասն առաջարկում է օրենքից հանել «պարտադիր» բառը, այսինքն` կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին աշխատավարձից մասհանումը դարձնել կամավոր: Կամավոր դառնալու պարագայում` այդ օրենքը կմնար թղթի վրա, քանի որ դժվար է գտնել մեկին, ով կամավոր գումարը կվստահի անհայտ հիմնադրամին` 23 տարի հետո մաս-մաս հետ ստանալու պայմանով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930