News.am. Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա այդ թմրանյութը ձեռք էր բերել Ագարակում՝ իր օգտագործման համար, մեկ օր մնացել էր այնտեղի հյուրանոցում, իսկ իրավապահները նրան հայտնաբերել էին դեպի Երեւան վերադարձի ճանապարհին: Գնած թմրանյութը Դավիթը դեռ չէր հասցրել օգտագործել, բայց նախկինում նա թմրանյութ օգտագործել է: «Ինքը ընդամենը օգտագործող է, որոշ երկրներում նաեւ դեղատներում են դրանք վաճառվում: Հիմիկվանից արդեն ճիշտ դաստիարակման ուղին է վերցրել, որ պետք է դա չօգտագործի, հետ կանգնի: Բարձրագույն կրթությամբ տղա է, պետք է հասկանա, դա օրենքով արգելված բան է»,- նշեց Վահան Հայրապետյանը:
Նշանակված տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանը դրական էր, նրա մեզի եւ մազի մեջ հայտնաբերվել էր հաշիշ: Փաստաբանը շեշտեց, որ եթե անձը թմրանյութ օգտագործած է լինում ամիսներ առաջ, ապա, միեւնույն է, այն հայտնաբերվում է, քանի որ դա պահպանվում է:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: