Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի մեկնաբանությանը դեմ է նաև Դավիթ Հարությունյանը. Պատգամավորն իրավունք ունի տեսակցել կալանավորվածներին

Նոյեմբեր 15,2013 23:06

Tert.am Ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլ նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է սխալ համարում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությունը, թե ինչու ևս մեկ անգամ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին:

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նախ հարցրեց, թե ինչու ենք իրեն հարցնում և ոչ թե արդարադատության նախարարին և ապա խոստովանեց, որ ինքն էլ ժամանակին նույն տեսակետն է ունեցել, բայց հիմա կարծում է, որ սխալվել է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո փորձել էր մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ` պարզելու, թե ի՞նչ վիճակում են կալանավորված անձինք, սակայն ՔԿՀ պետի տեղակալը չէր թույլ տվել այն դեպքում, երբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածում ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն, այդ թվում՝ այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք:

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պարզաբանելով արգելքի որոշումը, նշել էր, որ քննիչի որոշմամբ՝ այդ պահին Շանթ Հարությունյանի հետ բոլոր տեսակցությունները սահմանափակված են եղել: Ըստ նրա, օրենքում առկա բացառությամբ՝ տվյալ անձը կարող է հանդիպել միայն իր փաստաբանի հետ։

«Ես առաջ ունեցել եմ նմանատիպ կարծիք, ինչ արդարադատության նախարարը, սակայն հասկանում եմ, որ այդ մոտեցումը սխալ է»,-նշեց Դավիթ Հարությունյանը և ավելացրեց, թե գուցե նախարարն իր մեկնաբանության մեջ հղում անի իր նախկին հայտարարությանը, սակայն ինքն այլևս այդպես չի կարծում և ընդունում է նախկին սխալը։ «Մենք էլ կարող ենք չէ՞ սխալվել»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930