Այսօր Ազատության հրապարակում նախաձեռնվել էր ստորագրահավաք՝ ընդդեմ գազի գնի բարձրացման: Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ակցիային մասնակցել են մի քանի հասարակական կազմակերպություններ, ազատամարտիկները:
Իսկ թե ինչո՞ւ էին այդքան փոքրաթիվ մասնակիցները, պարոն Ղուկասյանը բացատրեց նրանով, որ քաղաքում շինարարության պատճառով ճանապարհները փակ էին եւ մի քանի այլ միջոցառումներ կային նույն ժամին: «Գազի գնի հարցն այն հարցն է, որն առնչվում է բոլորին՝ անկախ կուսակցական եւ այլ պատկանելությունից»,-նշեց պարոն Ղուկասյանը՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց ակցիային:
Հայտարարվեց, որ վաղը ժամը 12-18-ը կշարունակվի ստորագրահավաքը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ