ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ այսօր մի խումբ քաղաքացիներ նախագահական նստավայրի առջեւ բողոքում էին Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշման դեմ:
«Մինչեւ երկու ամիս առաջ, երբ Հայաստանի քաղաքացին գիտեր՝ ընտրում է ժողովորդավարական արժեհամակարգ ունեցող, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ունեցող ԵՄ կողմնորոշումը, քաղաքացիները հանգիստ էին, վերջին պահին կատարած փոփոխությունը շոկի մեջ գցեց: Հանկարծ պարզվեց, որ հայերս ընդունում ենք դիկտատոր Պուտինին, Լուկաշենկոյին եւ արհամարհում մյուս բոլոր տարբերակները»,- ասաց պարոն Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Հետո նկատեց, որ ՀՀ նախագահը ճնշման տակ եւ առաջարկեց. «Եթե ինքը ճնշման տակ է, ապա Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ ճնշման ենթարկվելու ընդունակ մարդուն պետք է ճնշել դրականով, եթե բացասականը կարող է ճնշել ու իրենը առաջ տանել, մենք էլ մեր դրականով, ազգայինով պետք է ճնշում գործադրենք»:
Պարոն Հայրիկյանն այսօր նախագահական նստավայր հանձնեց իր «դարձի գալու» ուղերձ-նամակը ուղղված Սերժ Սարգսյանին. «Այս դիմումը իմ բարեկամական զգուշացումն է: ՀՀ ոչ մի քաղաքական գործչի թշնամի չեմ համարել ու չեմ համարում, հետեւաբար մինչեւ վերջին պահը պետք է փորձեմ համոզել, ներկայացնել այն ճշմարտությունները, որոնք հայտնի են ինձ… սա վերջին փորձն է նրան հասկացնելու, որ սխալ ճանապարհ են ընտրել»:
Հարցին, թե ձեր հաջորդ քայլը իշխանությունների հրաժարականի պահա՞նջն է լինելու, պարոն Հայրիկյանն ասաց. «Մաքսային միության ուղղությունը պահպանելու դեպքում Հայաստանի իշխանությունները սկսում են իրենց հրաժարականի գործընթացը…իմ նպատակը էդ պրիմիտիվ ցանկությունը չէ՝ հրաժարական»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քո իմացած ճիշտ ճանապարհը միայն քեզ է բարիք բերել և …
Երազից զարթնեք, դուք նույնիսկ ՄՄ ին պետք չեք և արդյունքում չեք լինելու ոչ նրա հետ , ոչ էլ`մեջ:Արդյունքում `թափառախումբը սլանում է երկինք: