Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակվում է ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր

Նոյեմբեր 15,2013 19:29

ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի առաջիկա ծրագրերի շուրջ կլոր սեղան-քննարկումն առաջարկում ենք դիտել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստածրագրի առաջիկա թողարկման ընթացքում:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն են.

Արա Բաբլոյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թևան Պողոսյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ

Բաբկեն Վարդանյան – ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական

Բենիկ Հարությունյան – ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալիկ Բազարջյան – ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930