Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու երիտասարդությունը գլուխ է ջարդում քաղաքապետարանի 60-70 հազար դրամի համար

Նոյեմբեր 15,2013 18:35

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել համայնքային ծառայողի կրտսեր մասնագետների թափուր պաշտոնների համար հայտարարված հերթական մրցույթը, որը լրագրողներին ապշեցրել է մասնակիցների աննախադեպ թվով. 10 տեղի համար պայքարել են ուղիղ 150 հոգի: Այսինքն՝ միջինը մեկ տեղի համար 10 հոգի են մրցել:

Սա, ի դեպ, փայլուն ապացույցն է Գյումրիում առկա գործազրկության մակարդակի: Բարձրագույն կրթությամբ երիտասարդները այնպիսի մի անճար վիճակում են հայտնվել, որ ամեն գնով պատրաստ են քաղաքապետարանում աշխատանքի տեղավորվել, թեկուզև ցածր աշխատավարձով` 60-70 հազար դրամով, որը անգամ որպես ջեբի փող չի բավարարի:

Մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ մրցութային հանձնաժողովները ժամերով ընթերցում ու հա ընթերցում էին մասնակիցների անուն-ազգանունները:

Ինչո՞վ է պայմանավորված նման մրցակցությունը, Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ:

«Բուհերի շատ լինելու պատճառով շատ են դիպլոմներ ունեցողները, դա փաստ է, ամբողջ Հայաստանում է այդպես, բացի այդ, քանի որ կրտսեր պաշտոնների համար մասնագիտական աշխատանքային ստաժը պարտադիր չէ, դա մեկ, մյուսն էլ` կա վստահություն քաղաքապետարանի կողմից կազմակերպվող քննությունների անաչառության նկատմամբ:

Դիմորդների քանակը բավական բարձր է, միջինը մեկ տեղի համար պայքարում էին 10 հոգի, ամենաբարձր մրցակցությունը արտաքին հարաբերությունների, տուրիզմի և արարողակարգի բաժնի թափուր աշխատատեղերի համար էր, մասնակցում էին նաև այլ` պետեկամուտների, կրթության բաժինների թափուր տեղերի համար: Ինչպես միշտ, մրցույթը թափանցիկ անցկացվեց` լրատվամիջոցների ներկայությամբ, այս պահին ընթանում է մրցույթի բանավոր փուլը, գրավորն ավարտվել է », -ասաց Զոհրապ Եգանյանը:

Թե 10 հոգուց ո՞ր մեկը`ո՞ւմ ծանոթ-բարեկամը կամ, միգուցե ծանոթ չունեցող ու արժանի կադրը  կանցնի իր նախընտրած աշխատանքին, կերևա առաջիկայում: Գյումրին փոքր քաղաք է, որտեղ այս հարցերը անմիջապես հրապարակայնացնում են ու խոսում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հոպար says:

    150 բաժանած 10 հավասար է միջինը մեկ տեղի համար 15 հոգի: Տարրական թվաբանություն

  2. anna says:

    Ջեբի փող… միգուցե գրպանի փող

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930