Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան․ «Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»

Նոյեմբեր 15,2013 18:18

Аzatutyun.am. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը:

Նման հայտարարություն Վոլինկինն արեց այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելեց, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները, ներառյալ` Ռուսաստանը:

Հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը և այդպիսով պարզապես վերստղեծվում է Խորհրդայաին Միությունը, դեսպանը պատասխանեց. – «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:

 

Մանրամասները՝ Аzatutyun.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930