Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի դպրոցն ունի 7 աշակերտ,11 աշխատող: Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանն ասաց, որ դպրոցում կա ընդամենը 2 դասարան, որոնք գործում են եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ հիմունքներով: Դպրոցում առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանները միավորված են մի դասարանում, չորրորդ դասարան չկա, հինգերորդ եւ յոթերորդ դասարանները նույնպես միավորված են, վեցերորդ, ութերորդ եւ իններորդ դասարաններ չկան:
Աճարկուտի դպրոցում մասնագետ ուսուցիչների պակաս կա, ավելի քան մեկ տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Վանաձորից եկած քիմիայի լաբորանտը: Դպրոցի տնօրենն ասաց, որ վերջինս հայոց լեզու եւ գրականություն պարապելու համար ատեստացիա է անցել:
Աճարկուտից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գործում է Կիրանցի հիմնական դպրոցը, որքանո՞վ է նպատակահարմար 7 աշակերտի համար դպրոց պահել, այդ նպատակով մեծ ծախսեր կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ոսկան ջան չհասկացա քո հոդվածի նպատակը էտ երեխեքի համար կրթության դժվարամատչելիությունը ցույց տալն էր, թե պետության անտեղի ծախսերը մատնանշելը
Հոդվածում փաստեր են նշված, իսկ ամեն ընթերցող ինքը կարող է եզրակացության հանգել: Ցավալի է, որ տարեցտարի մեր դպրոցներում նվազում է աշակերտների թիվը: Վատ է,որ տարբեր տարիքի երեխաներ նույն դասարանում են սովորում, դրանից ընկնում է կրթության որակը: Մյուս կողմից էլ՝ 7 աշակերտի դեպքում 11 աշխատողը ծախսերի շռայլություն է: Իմ կարծիքով, անհամեմատ ավելի քիչ ծախսով այդ երեխաներին կարելի է տրանսպորտով տանել մի քանի կմ հեռու Կիրանցի կամ Ծաղկավանի, կամ էլ Սարիգյուղի դպրոց, որ նորմալ կրթություն ստանան