Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

New York Times. Սարսափելի հոգեկան էներգիայով լուսանկարը՝ Ղարաբաղի պատերազմից

Նոյեմբեր 15,2013 17:35

Բրուկլինի թանգարանում «Պատերազմ և լուսանկարչություն» ցուցահանդեսին անդրադառնալով՝ «Նյու Յորք Թայմս» թերթը կանգ է առել նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ արված Ալեքսանդրա Ավագյանի լուսանկարին:

1992թ. գունավոր լուսանկարը պատկերում է անկողնու վրա նստած մի կնոջ, որի հիվանդանոցի բացված խալաթից երևում է բինտով փաթաթած կուրծքը: Նա նայում է իր աջ կողմը, իսկ փոքրիկ տղան կանգնած է նրա կողքն ու հայացքը սևեռել է կնոջը:

Նկարի պարզաբանման մեջ գրված է «Էլեոնորա Գրեգորյանին իր 4-ամյա տղայի առջև տանջել և բռնաբարել են ադրբեջանցի զինվորականները, մինչև հայ զինվորները հասել են փրկության, Լեռնային Ղարաբաղ»:

Սա մի լուսանկար է, որի սարսափելի հոգեկան էներգիան պետք է, որ մի ամբողջ տարածք բացի իրենով:

Ես պատկերացնում եմ այս նկարին նայողներին, որոնք կանգ են առնում մի պահ՝ մտածելու, թե որտե՞ղ Լեռնային Ղարաբաղը, գրում է հրապարակման հեղինակը:

Ցուցահանդեսին ներկայացված են վերջին 166 տարիների ավելի քան 280 լուսանկարներ 28 երկրներից

 

 Նկարի պարզաբանման մեջ գրված է «Էլեոնորա Գրեգորյանին իր 4-ամյա տղայի առջև տանջել և բռնաբարել են ադրբեջանցի զինվորականները, մինչև հայ զինվորները հասել են փրկության, Լեռնային Ղարաբաղ»:pixel

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930