Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «ՀՀԿ-ն խոչընդոտում է Հայաստանի պետական կառավարմանը»

Նոյեմբեր 15,2013 16:52

3480Այս իշխանությունները պետք է գնան. համոզված են ազատամարտիկները, որոնք այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին հավաքվել էին քննարկելու երկրի առջեւ ծառացած խնդիրները, լուծելու իշխանափոխության հարցը:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի խոսքով` պետք է մաքուր էջից սկսել մեր երկիրը կարգավորելու գործընթացը, ըստ նրա` մինչ այս բոլոր նախագահները գողացել են երկրի եղածը:

«Պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գանք, եւ չշեղվենք մեր նպատակից»,-  համոզված են ազատամարտիկները:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի խոսքով՝ պետք է այս հավաքներին մասնակցեն կուսակցությունների այն ներկայացուցիչները, որոնք տեղյակ են խնդրին: Ըստ նրա` հարկավոր է գալ ընդհանուր հայտարարի, նոր անցնել կոնկրետ գործողությունների` «Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որն այլեւս հանդուրժել չի լինի: Դեկտեմբերի տասին` Մարդու իրավունքների միջազգային օրը, կարելի է ուժերի փորձարկում անել: Սա մի խնդիր է, որն առնչվում է ամբողջ հասարակությանը: Այդ օրը կարելի է համատեղ գործողություն անել, ցույց տալու, թե այս փուլում ինչի ենք ընդունակ, իհարկե` սա որեւէ պարտավորություն չպետք է առաջացնի: Սկզբունքների շուրջ մեր քննարկումները պետք է շարունակենք»,- ավելացրեց նա:

Սուրեն Սարգսյանն էլ հավելեց, որ սոսկ հայտարարություններով եւ «էստի համեցեքով» հարցեր չի լուծվի:

ՀԱՍԿ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի կողմից էլ առաջարկ  եղավ, որ առաջիկայում հավաքներին մասնակցեն միայն կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ հ/կ-ները դեռ սպասեն. «Օրակարգում մեկ հարց պետք է լինի. ստեղծել մի իրավիճակ, որ իշխանության տերը դառնա ժողովուրդը»:

Սուրեն Սարգսյանը հավելեց, որ ազատամարտիկները դուրս են եկել, որ այլեւս ոչ մի շարժման մեջք չկոտրվի. «Այսօր բոլորս տեսանք, որ ՀՀԿ-ի անդամները բոլորը ղզիկների պես փախան, սա խայտառակություն է, այդ կուսակցությունը պետք է ինքնալուծարվի: Նա խոչընդոտում է Հայաստանի պետական կառավարմանը: Մենք դուրս ենք եկել, որ քայլ անենք: Դեկտեմբերի տասին գնում ենք ցույցի, հանրահավաքի` հայտարարություն անելու նպատակով»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930