Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում հաղթանակներ տանելուց հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9,0 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ կանանց ընտրանին նույնքան միավորով 2-րդն է:
Այսօր, մոտ երկու ժամից մեր տղաներն ուժերը չափելու են մրցաշարային աղյուսակում միայն անհատական հաղթանակներով մեկ աստիճան վեր գտնվող Ռուսաստանի ընտրանու հետ:
Ըստ խաղատախտակների զույգեր կազմել են. Ալեքսանդր Գրիշչուկ-Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր-Սերգեյ Մովսիսյան, Ալեքանդր Մորոզեւիչ-Վլադիմիր Հակոբյան, Եվգենի Տոմաշեւսկի-Գաբրիել Սարգսյան:
Հայտնի է նաեւ մեր աղջիկների թիմի կազմը, որը հանդիպելու է Լեհաստանի հետ: Միմյանց հետ խաղալու են Էլինա Դանիելյանն ու Աննա Իվանովան, Լիլիթ Մկրտչյանն ու Կլաուդիա Վիշնյովսկայան, Լիլիթ Գալոյանն ու Մարիոլա Վոզնակը, Մարիա Կուրսովան ու Օլիվիա Կիոլբասին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ