«Ժողովուրդն ուզում է քայլ տեսնել, տեսնել, թե ինչ են անում կուսակցությունները, իսկ առայժմ միայն խոսքն ենք լսում»,- այսօր ազատամարտիկների եւ քաղաքական կուսակցությունների հետ քննարկման ժամանակ ասաց
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը:
Դիմելով հավաքվածներին` նա ասաց. «Գուցե դուք բարձրանաք ու ասեք, որ քայլ անելուց առաջ պետք է խոսել, բայց հենց այնպես մարդկանց հավաքել ու խոսելով չի բավարարվում մեր ժողովուրդը, դրա համար էլ նոսրանում են հավաքվածները»: Երվանդ Մանարյանի խոսքով`ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել` «Հիմա ազատամարտիկի բեմ դուրս գալը սկսում է նմանվել մեր նախորդ հավաքներին, որ մարդիկ գալիս են հենց այնպես: Այժմ եթե դեկտեմբերի տասին քայլ արվի, դրան պետք է հետեւի մեկ ուրիշ քայլ: Մտածեք այդ մասին, որ դինամիկ լինի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Իմաստուն, լավ Հայ մարդ: Աստված քեզ երկար, առողջ կյանք տա, իսկ մենք քեզնով պարծենանք: