Չեննայում այսօր մեկնարկել է շախմատի տղամարդկանց միջազգային մրցաշար, որին մասնակցող 124 շախմատիստներից 28-ը գրոսմայստեր է:
Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Մարիա Գեւորգյանը: Օփենում խաղում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան:
Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Մարիա Գեւորգյանը մեկնարկել են հաղթանակով, իսկ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: Մեկ միավոր վաստակել է նաեւ Կարինա Համբարձումովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ