Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ը կես ժամում դպրոցների համար կայք կստեղծի

Նոյեմբեր 15,2013 16:24

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այսօր Աղվերանում մեկնարկած կրթական սեմինարի ժամանակ անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը` կրթության ոլորտում:

Ի թիվս մի շարք նախագծերի, նա ներկայացրեց իրենց շարժական ինտերնետային կայանը, որը, ըստ էության յոթ հոգու համար նախատեսված դասարան է: Այն ինտերնետային արբանյակային կապով է ապահովված, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ եւ Արցախի ցանկացած կետում ինտերնետ ունենալ եւ դասընթաց անցկացնել:
Խոսելով «Հանրակրթությունը Հայաստանում – վիճակագրական տեղեկատուի» մասին, պարոն Պողոսյանը շեշտեց, որ կայքում ներկայացված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկատուն կազմվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա, որոնք լրացրել են Հայաստանի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

Տեղեկատուում տեղ են գտել նաև ՀՀ պետական ուսումնական հաստատություններում Էլեկտրոնային կրթական նյութերի գծով կարիքների գնահատման և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հետազոտության արդյունքները:

Խոսելով armedu.am կայքի մասին, ԿՏԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ առաջիկայում կներկայացվեն ե՛ւ նորացված պորտալը, ե՛ւ ենթակայքերը:

Armedu.am-ը ունի ֆորում, որտեղ գրառումներ են արվում, տնօրենները կարող են իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել կրթական ֆորումում եւ ոչ թե սոցիալական ցանցերում:

«Չնայած այս ամենին, ինձ՝ որպես ԿՏԱԿ-ի տնօրենի, չի գոհացնում կրթական էլեկտրոնային պաշարների քանակը»,-ասաց Արտակ Պողոսյանը եւ հավելեց, որ իր գնահատմամբ, հայկական էլեկտրոնային բովանդակությունն առայժմ քիչ է:

Նա նաեւ հայտնեց, որ ԿՏԱԿ-ը յուրաքանչյուր դպրոցի կաջակցի ստեղծել կայք՝ կես ժամվա ընթացքում՝ առանց մտահոգվելու ծախսերի մասին, ամեն բան տրամադրելու է իրենց կառույցը: Դպրոցը կիրականացնի միայն բովանդակային սպասարկում, տեխնիկականը՝ ԿՏԱԿ-ը:

Նա ներկայացրեց Գյումրու համար 20 դպրոցի համար ստեղծված կայքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930