Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչները մյուս շաբաթ ելույթ են ունենալու Կանբերայի խորհրդարանում: Հայտնում է «Էյ Բի Սի» լրատվականը:
Նոյեմբերի 21-ին նախատեսված «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.» խորագրով միջոցառումը կազմակերպել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնը:
Ճառով հանդես է գալու նաև ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքարթին, որն ամբողջ աշխարհով քարոզ է անում, որպեսզի չճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև