Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Մինչեւ 30% կեղծում կար հացի քաշի եւ գնի մեջ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 16:18

«Բացի հացի նոմինալ թանկացումից, կա նաեւ կրիմինալ թանկացում»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով` պետք է ստուգվի հացի քաշը, խոնավությունը եւ բացահայտվի որքան է գնի կեղծ բարձրացումը. «Եվ դա միայն հացին չի վերաբերում, հաց, շաքարավազ, կարագ, բենզին, եւ հետո մնացածը»:

Այս առնչությամբ, ինչպես վստահեցրեց սպառողների իրավունքների պաշտպանը, նամակներ է ուղարկվել ՀՀ նախագահին եւ վարչապետի վերահսկողական ծառայություն. «Բայց արձագանքը մեզ չի բավարարում: Նամակը մակագրել են սննդի անվտանգության պետական ծառայություն, որտեղից ասել են` կզբաղվենք`Քրիստոսի 2-րդ գալստյանը: Արդեն պարզ է, բյուրոկրատական քաշքշուկների այդ անիվի արանքում մեր նամակը կորավ: Իսկ ես սննդի ծառայության տեղը գիտեմ, մենք առաջարկում ենք միասին բոլորս գնանք խանութներից վերցնենք ու ուղարկենք լաբորատորիա: Մենք ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն չունենք ստուգում անելու, ես ստուգելու ցանկություն ունենայի, կգնայի կաշխատեի դատախազությունում»:

Մանրամասն` տեսանյութում

Ստուգելու այդ գործառույթը պարոն Պողոսյանը համարում է, որ պետք է իրականացնի նախագահի վերահսկողության ծառայությունն ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը. «ՏՄՊՊՀ-ն փորձում է ապացուցել, որ իրենց ֆունկցիան չէ, ես էլ ասում եմ` ուղիղ իրենց պարտականությունն է: Մենք ժամանակին արել ենք եւ բացահայտել, որ մինչեւ 30% կեղծում կար հացի քաշի եւ գնի մեջ, հաշիվ-ապրանքագրի եւ իրական քաշի միջեւ: Այստեղ պարզապես շահեր կան, դա այնքան ակնհայտ է»:

Պարոն Պողոսյանի խոսքերով` հացը պատրաստում եւ վաճառում են բազմաթիվ սուբյեկտներ, իսկ հացի թխելն ու վաճառելը շղթայի վերջին օղակն է. «Իսկ սկիզբը այն գնացքն է, որ ալյուրն ու ցորենը բերում է, դա մի մեկի ձեռքում է` նույն շաքարավազը եւ այլն եւ այլն»:

Մանրամասն` տեսանյութում

Անդրադառնալով հացի սպառման նվազման պատճառներին, Արմեն Պողոսյանն ասաց, որ այն ուղղակի կապված է բնակչության քանակի նվազման հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930