Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցապայքարին զուգահեռ անցկացված 100 շախմատիստների մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշարը:
Հայաստանցի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը 7,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան 7,0 միավորով բավարարվեց 12-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ