Նոյեմբերի 15-ին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։
Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, տոնական տրամադրություն էին ստեղծում՝ ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ այս միջոցառման ձևաչափը տարբերվում է մյուսներից։ «Երիտասարդական տոներին, որպես կանոն, երիտասարդներին են հրավիրում այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ, սակայն, որոշել ենք ինքներս գնալ բուհեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ ստանան շնորհավորական մեր ուղերձը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը դարձել է երիտասարդական տոների անբաժան մասը և սպասված միջոցառում ուսանողների կողմից։
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Լևոն Այվազյանն էլ նկատեց, որ բուհի ուսանողական խորհուրդն արդեն երրորդ տարին մասնակցում է այս միջոցառման կազմակերպմանը, և տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը։
Նշենք, որ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն