Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զուրաբյանի ՝ՀՀԿ-ականները թալանի նոր գործիքներ են մոգոնել

Նոյեմբեր 15,2013 15:40

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենսդրական նախաձեռնությունից դժգոհ քաղաքացիներին ԱԺ-ի շենքի մոտից միացավ նաեւ ՀԱԿ խմբակցությունից Լեւոն Զուրաբյանը :

Նա հավաքվածներին պատմեց, թե ինչպես ՀՀԿ-ն բոյկոտեց նիստը. «Երբ բացվեց արտահերթ նիստը, ԱԺ նախագահն ընթերցեց ՀՀԿ որոշումը՝ նիստը բոյկոտելու մասին: Համաձայն Սահմանադրության՝ արտահերթ նիստ 44 ստորագրությամբ կարելի է հրավիրել, արդեն երկրորդ անգամ հավաքում են անհրաժեշտ ստորագրությունները, բայց ՀՀԿ-ն, բոյկոտելով նիստը, չի ներկայանում քննարկումներին: Սա նշանակում է, որ ՀՀԿ -ն թքած ունի մեր Սահմանադրության վրա: Սա նաեւ նշանակում է, որ այդ մարդիկ թալանի նոր գործիքներ են մոգոնում՝ միաժամանակ վախենում են ներկայանալ իրենց փաստարկներով հասարակությանը: Իրենց բոյկոտով խոստովանեցին, որ ոչինչ չունեն ասելու հանրությանը եւ չեն կարող հիմնավորել իրենց դիրքորոշումը»:

Պարոն Զուրաբյանը նաեւ պատմեց՝ երբ ԱԺ նախագահին հարցրել է՝ ինչու է ՀՀԿ-ն խախտում սահմանադրական նորմերը, ԱԺ նախագահն ասել է՝ դեռ երեք ժամ կա եւ ամեն ինչ կանի, որ քվորումն ապահովի:

Պարոն Զուրաբյանը մինչեւ կառավարության շենք քայլերթով միացավ ցուցարարներին, իսկ կառավարության շենքի մոտից հեռացավ՝ ասելով, որ ոչ ինքը, ոչ իրենց կուսակցությունը պահանջներ չունեն ՀՀԿ-ից, իրենց պահանջը կառավարությունից եւ ԱԺ-ից է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930