Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը ցուցարարներին խորհուրդ տվեց սպասել անակնկալների

Նոյեմբեր 15,2013 15:09

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակի դիմաց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող քաղաքացիները հանդիպեցին ՀՀԿ ներկայացուցիչ Ռազմիկ Թադեւոսյանին: Նրան հանձնեցին օրենքի հիմնախնդիրների քսանհինգ կետերից բաղկացած իրենց մշակած փաստաթուղթը:

«Խոստացավ, որ այդ հարցերը կտրվեն համապատասխան անձանց եւ կլինի քննարկում»,- լրագրողներին ասաց հանդիպման մասնակից Տիգրան Պետրոսյանը: Նա, իր օրինակով ասաց, որ որպես IT ոլորտի աշխատող, որտեղ աշխատավարձերը բարձր են, այդ օրենքն անգամ իրենց ոլորտում է իր բացասական հետեւանքները թողնելու. «Այդ տասը տոկոսը իմ ընտանեկան բյուջեի վրա այնպիսի ազդեցություն կարող է թողնել, որ չկարողանամ իմ երեխայի համար բարեկեցիկ կյանք ապահովել»:

Ռազմիկ Թադեւոսյանն ակտիվիստներին վստահեցրել է, որ իրենք գիտեն օրենքից բխող բոլոր խնդիրների մասին եւ խոստացել է, որ «կփորձեն լուծումներ տալ»:

Ակտիվիստները նաեւ հետաքրքրվել են, թե ինչու է ՀՀԿ-ն այսօր բոյկոտել նիստը, Թադեւոսյանն ասել է՝ «Իրենց խմբակցության ղեկավարը պաշտոնապես հայտարարել է արդեն պատճառը»:

ՀՀԿ ներկայացուցիչը ակտիվիստներին խորհուրդ է տվել սպասել անակնկալների:

ՀՀԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո ցուցարարները որոշեցին հեռանալ, բայց խոստացան, որ կրկին համախմբվելու են ու շարունակեն իրենց պայքարը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930