Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ներկայումս
12-ամյա կրթության կազմակերպման հետ կապված աշխատանքներ են տարվում: Նրա խոսքով, ավագ դպրոցում դեռեւս բովանդակային եւ կազմակերպչական խնդիրներ կան.
«Հետխորհրդային ոչ մի երկրի ոչ մի նախարար չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է ծնողը ցանկանալ, որ երեխան դպրոց չգնա: Լրիվ «Զադորնով վիճակ» է:
Սադրանքիս իմաստը հետեւյալն էր՝ ԿԳ նախարարությունը փորձում է լուծումներ գտնել՝ ինչպե՞ս անել, որ հանրակրթական երրորդ աստիճանը կարեւորվի ծնողների համար՝ իրենց հոգեբանական ընկալումների համատեքստում: Անպայման գտնելու ենք լուծում, որ ատեստատն ունենա կարեւոր նշանակություն ընդունելության ժամանակ»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ