Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, երբ բուժվում է»

Նոյեմբեր 15,2013 14:39

Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչները դիմեցին Հայաստանում գործող լրատվամիջոցներին և անկախ լրագրողներին իրենց հետ միասին հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված քայլերի իրականացման ընթացքին:
Վերջին ամիսների ընթացքում կազմակերպությունը նախաձեռնել է քարոզարշավ, որի նպատակն է ներկայացնել հասարակությանը և որոշում կայացնողներին ՄԻԱՎ վարակի բուժման առավելությունները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, հասարակության և պետության համար: Մենք ստացել ենք ավելի քան 1000 նամակ-միջնորդագիր՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, հետևյալ պահանջով՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր հասարակությունը ՁԻԱՀ-ից պաշտպանելու համար:
«Այսօր մենք նամակով դիմեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետին, որով խնդրում ենք ՀՀ Կառավարությանը մեկ քայլ կատարել ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման շարունակականության ապահովման ուղղությամբ, այն է Կառավարության որոշման մեջ ընդամենը մեկ լրացում կատարել: Եվ եթե պետական այրերի համար դա նշանակում է միջոցներ, որոնք նրանք չեն ցանկանում հատկացնել պետբյուջեից, ապա հարյուրավոր ընտանիքների համար այդ որոշումը նշանակում է կյանք, հույս և հավատ ապագայի նկատմամբ: Բուժման մատչելիությունը և մեր իշխանությունների մասնակցությունը այս գործընթացին կփրկի բազմաթիվ մարդկային կյանքեր»,- կարևորեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հիմնադիր Հովհաննես Մադոյանը:
Հետազոտող, ՄԻԱՎ-ի ոլորտի ակտիվիստ Էլմիրա Բախշինյանը, կարևորելով ՀՌՎ բուժման մատչելիության ապահովումը Հայաստանում, նշեց, որ հակառետրովիրուսային դեղերը ոչ միայն նվազեցնում են հիվանդացության և մահացության ցուցանիշները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում, այլև կրճատում հիվանդության փոխանցման ռիսկերը:
***
Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 561 մարդ, ովքեր ՄԻԱՎ ախտորոշում են ստացել, բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Սակայն, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հաշվարկների Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը կազմում է 1500 :

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930