Նոյեմբերի 14-ին, ժամը 11.20-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարար ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտ ական կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 58/4 հասցեի մոտ, ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս, ասֆալտի ծածկի տակ հայտնաբերվել է 485 մմ երկարության, 75 մմ տրամաչափի հրետանային արկ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն