Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պառավաքարցիներն ինքնակամ բացել են Բերդ-Իջեւան ճանապարհը

Նոյեմբեր 15,2013 14:11

Նոյեմբերի 15-ի առավոտյան Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի բնակիչները ինքնակամ բացել են հանրապետական նշանակության Բերդ-Իջեւան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը:

Նշենք, որ ճանապարհը փակվել էր այդ հատվածում հոկտեմբերի 22-ին ադրբեջանական ոտնձգության հետեւանքով ժամկետային զինծառայողի զոհվելու, 3 զինծառայողի վիրավորվելու հետեւանքով:

Պառավաքարի բնակիչները մեզ հայտնեցին, որ ճանապարհը բացվելուց հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը այցելել են Վազաշեն եւ Պառավաքար , զրուցել բնակիչների հետ: Սահմանագոտու բնակիչներին խորհուրդ է տվել սահմանամերձ, վտանգավոր հատվածում ավելի արագ երթեւեկել, որպեսզի ավտոմեքենաները ադրբեջանական զինուժի համար խոցելի թիրախ չհանդիսանան:

Պառավաքարցիները ճանապարհը բացել են, քանի որ այլընտրանքային Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր –Բերդ ճանապարհը շատ վատթար վիճակում է, ավտոմեքենաները Բերդի տարածաշրջանից Տավուշի մարզկենտրոն են հասնում մեծ դժվարությամբ: Բերդի տարածաշրջանի բնակիչները ասում են, որ լեռնային այդ ճանապարհով ձմռանը շատ դժվար կլինի երթեւեկել: Ներկայումս Պառավաքար-Վազաշեն հատվածը երթեւեկության համար բաց է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsen says:

    Հարգելի լրագրող Ձեզ չի թվում, որ հերթական անգամ ժողովուրդն ապացուցեց, որ տերն է լինելու իր Հայրենիքի յուրաքանչյուր մետրին և ավելի հեռատես գտնվեց: Երբ է Տասվուշի ,,գնդապետ,, մարզպետը հասկանալու, որ սահմանամերձ գոտիներով անցնող ճանապարհի ամեն մի հատվածի վրա հակառակորդի կողմից կրակ բացելուց հետո մենք չենք կարող հետ քաշվել և ի ցույց հակառակորդի զիջել մեր տարածքը: Տավուշի մարզպետն ու այլոք ինչ են ուզում հասկացնել այն գյուղերի՝ Կոթի, Բերքաբեր Չինարի …, բնակիչներին, ում տներն ամենօրյա կրակի տակ են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930