Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտություն. Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա

Նոյեմբեր 15,2013 14:10

Panorama.am. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի հետազոտման արդյունքներով տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում առաջին տեղը միգրացիոն պետական ծառայությունն է, այնուհետև` տարածքային կառավարման նախարարությունը, արդարադատության նախարարությունը: Հետազոտման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2013 թվականի մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ: Ուսումնասիրել են 51 պետական կայքեր: Դրանք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում: Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափանիշով: Ստացված տվյալների հիման վրա և հատուկ մշակված բանաձևերով հաշվարկել են տեղեկությունների քանակական և որակական գործակիցները, որից հետո հիմնական ցուցանիշը` տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Կայքերում գնահատվել են տեղեկատվության առկայությունը/բացակայությունը, տեղեկատվության ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականացվում է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա:
«Սենսացիոն բան է, որ միգրացիոն պետական ծառայությունը հայտնվել է առաջին տեղում: Վերջին երկու տարում լիդերը տարածքային կառավարման նախարարությունն էր: Բավական մեծ առաջընթաց է արձանագրել արդարադատության նախարարությունը: Ամենամեծ առաջընթացն ապահովել է առողջապահության նախարարությունը` նախկին 27-րդ տեղի փոխարեն հայտնվելով 8-րդ տեղում, ԱԻՆ-ի կայքը` 29-րդից տեղափոխվել է 18-րդ: Վարկանշային աղյուսակը եզրափակում են հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և միջուկային անվտանգության կոմիտեն»,- ասաց նա:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930