Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահագրգռվածություն ուներ քննիչը` Վարդան Պետրոսյանին ասելով՝ «Դեռասանը մեյմունություն է անում»

Նոյեմբեր 15,2013 14:04

«Հրապարակային ներողություն խնդրելու խնդիր չունենք»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի` Վարդան Պետրոսյանին վիրավորելու փաստի առնչությամբ դատարան դիմելո՞ւ են, քանի որ հայտարարվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 15.00-ը, քննիչ Հայկ Հակոբյանը հրապարակավ ներողություն չխնդրի, հայցը հանձնելու են դատարան, այսպես պատասխանեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Հայկ Հակոբյանը վիրավորել էր դերասան Վարդան Պետրոսյանին` ասելով` «Դեռասանը մեյմունություն է անում»:

Նիկոլայ Բաղդասարյանն այստեղ տեսնում է քննիչի անձնական շահագրգռվածությունը ու նշում. «Հակառակ դեպքում ինչո՞ւ է նման կերպ վարվում Վարդան Պետրոսյանի հետ: Չէ՞ որ նա համբերատար պիտի այս գործը վարեր և ոչ թե վիրավորական արտահայտություն թույլ տար դերասանի նկատմամբ: Խնդիրը դրված է բարոյական հարթության վրա, հայցադիմում դատարան ներկայացնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրապարակային վիրավորանքի դեպք է գրանցվում: Իրականում քննիչն էլ ընդունեց, որ իր արած արտահայտությունը սխալ է, ինչը մեզ համար ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան»:

Նիկոլայ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ վաղուց միջնորդություն է ներկայացրել, որ դատական պրոցեսին, նախաքննության փուլին քննիչը չմասնակցի: Հարցին`դա ի՞նչ արձագանք է ստացել, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես բացարկը հանձնել եմ դատախազին: Բայց, ընդհանրապես, ոչ մի բացարկի, ոչ մի միջնորդության և բողոքի պատասխան չեմ ստացել: Ես այս վերաբերմունքը կարող եմ բնորոշել մեկ բառով `օրենքի խախտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Փաստինֆո-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930