Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը Հրայր Թովմասյանի մոտ «մանկական բաներ» է նկատում

Նոյեմբեր 15,2013 14:00

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան իր եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» ՔԿՀ, ապօրինաբար թույլ չի տրվել :

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը դարձյալ համանման իրավիճակ էր եղել Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի պետը հրաժարվել էր Լեւոն Զուրաբյանի հետ տեսակցելուց:

Այդ առնչությամբ խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպում եղավ , որին մասնակցում էին նաեւ վարչապետը, արդարադատության նախարարը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահները:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողներն անդրադառնալով այդ թեմային՝ պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մոտեցումներ ունեն այս առիթով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Դա Հրայր Թովմասյանի կամակորությունն է: Չնայած երեկ խորհրդարանում իրեն շատ լավ էր պահում, ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խնդիրը դիտարկում է ընդհանրապես օրենքների կիրարկման պրակտիկայի բացակայության մեջ: Իր համար առնվազն տարօրինակ է, որ հարցին այդքան անդրադառնալուց հետո, ինչ-ինչ պատկան մարմիններն այդպիսի ոչ պատշաճ վերաբերմունք են դրսեւորում պատգամավորների նկատմամբ: Նա գտնում է, որ ճիշտ կլինի հարցին լուծում տալ դատական փուլով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ իրավաբանների վեճի մեջ չի մտնում: «Օրենքն ապահովում է պատգամավորի մուտքը ցանկացած հիմնարկ, եթե դրանք օպերատիվ գործողությունների հետ կապված չեն: Զարուհին ու Նիկոլը պիտի իրանց ուտեի՞ն, կամ էլ հրահանգներ տային…»,- տարակուսեց պատգամավորը`կարծիք հայտնելով, որ պիտի թույլատրեին նրանց մուտքը ՔԿՀ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930