Նոյեմբերի 15 -ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: