Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ազատազրկվածներին աշխատանքով ապահովելու համար նրանց գտնելու խնդիր կա

Նոյեմբեր 15,2013 13:06

Այսօր Էրեբունի պլազայում նախկին ազատազրկվածների աշխատանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը խոսելով ազատազրկման վայրից վերադարձած անձանց մասին, ասաց, որ նրանք որպես աշխատաշուկայում մրցունակ անձ ճանաչվեցին 2012 թվականից:

«Աշխատանքի տեղավորման ցուցանիշ հիմնականում մարզերի հաշվին է լինում, պատճառը` այդ անձանց ավելի հեշտությամբ գտնելն է»,- նշեց Ցողիկ Բեժանյանը՝ շարունակելով, որ խնդիր կա անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի բացակայության առումով, իրենք չենք կարող գրանցել այդպիսի քաղաքացիներին: Բացի այդ`խնդիր կա նրանց հետ կապ հաստատելու առումով, քանի որ հիմնականում երբ նշվում է հասցե, անձը ազատազրկվելուց պատիժը կրելուց հետո տեղափոխվում եւ բնակվում է մեկ այլ հասցեում, իսկ նրանց չեն կարողանում գտնել, որովհետեւ անգամ հեռախոսահամար չի լինում:

Հաջորդ խնդիրներից է գործատուի վստահությունը, ինչպես նաեւ նախկին դատապարտյալի անլիարժեքության խնդիր կա. «Հաճախ նրանք այդ պատճառից ելնելով խուսափում են դիմել զբաղվածության կենտրոն եւ այս առումով հարկավոր է զրուցել հոգեբանի հետ: Միանշանակ առանձնացվում է նաեւ բանտային մշակույթի վերաբերյալ հարցը, այսինքն`անձը հրաժարվում է աշխատել: Այս հարցերի առումով մենք տեսնում ենք հետեւյալ լուծումները`ռեսուրսների փորձի համատեղումը, հասարակության իրազեկումը, ազատազրկման վայրում իրազեկման աշխատանքների կազմակերպումը, վերապատրաստման հնարավորությունը ազատազրկման վայրերում, ուղեկցողի ինստիտուտի ներդրումը եւ գործատուների խրախուսումը»:

Ցողիկ Բեժանյանը ավելացրեց, որ այսօր գործում են պետական աջակցության հետեւյալ ձեւերը, դրանք են`«Անհատական կամ խմբային խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը, գործատուի հետ բանակցությունները, զբաղվածության աջակցման ծրագրերում ընդգրկումը»:

Ցողիկ Բեջանյանը ներկայացրեց նաեւ նոր ներդրվող ծրագրերը, որոնցից են`միանվագ փոխհատուցումը գործատուին`աշխատաշուկայում անմրցունակ անձի աշխատանքի տեղավորման համար, ինչպես նաեւ աջակցությունը` փոքր ձեռնարկությանը, աջակցությունը` գյուղացիական տնտեսություններին, աջակցություն` աշխատանքի տեղավորման ոչ պետական հաստատություններից օգտվելու համար եւ այլն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930