Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «ՀՀԿ-ի տեղը մաքուր էր»

Նոյեմբեր 15,2013 13:00

ՀՀ ԱԺ արտահերթ նիստին գրանցված են եղել 45 պատգամավոր: ՀՀԿ-ի տեղը մաքուր է եղել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընթերցել է նիստը բոյկոտելու մասին կոալիցիոն որոշումը:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ դա իր համար սպասելի էր: Այս ամենում, պատգամավորի համար ավելի ուրախալի էր այն, որ Դեմիրճյան փողոցում հարյուրներով երիտասարդներ են հավաքվում: Այժմ խորհրդարանը կաշխատի արտահերթ ռեժիմով, եթե երեք ժամվա ընթացքում քվորում ապահովվի, նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ նախաձեռնելով նիստը՝ ընդդիմադիրներն առաջարկում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում նախագծից հանել պարտադիր բաղադրիչը`թողնելով կամավոր սկզբունքը եւ համակարգի ներդրումը հետաձգել մեկ տարով: Ըստ պատգամավորի, եթե այս առաջարկները ընդունվեին, բյուջեն «քանդվում» էր, քանի որ գալիք տարվա բյուջեի ողջ տրամաբանությունն այդ նախագծի վրա էր հիմնված:

Նա պատահական չի համարում, որ իր ելույթում երեկ Տիգրան Սարգսյանը հենց դրա վրա դրեց շեշտը:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր համակարգի նախաձեռնությունը», որն ԱԺ-ի մոտ հանրահավաք էր անցկացնում, ութ հազար մարդ է հավաքել սոցիալական ցանցերում: Արամ Մանուկյանը գտնում է, որ սա լավ առիթ է, որ այդ նախաձեռնության անդամ երիտասարդները, որոնք իր գնահատմամբ, առողջ մտածող մարդիկ են, շարժում ձեւավորեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930