Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մոտից գնացին դեպի կառավարություն ու ՀՀԿ գրասենյակ

Նոյեմբեր 15,2013 12:54

Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» պահանջով բոյկոտում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը այսօր նախատեսվել էր քննարկել ԱԺ արտահերթ նիստում:

Այս պահին քաղաքացիները «Մենք դեմ ենք պարտադիր դրամահավաքին» եւ «Ոչ անարդարությանը» կոչերով շարժվում են ՀՀԿ գրասենյակ, բողոքելով, որ ՀՀԿ-ն տապալել է արտահերթ նիստը:

Ակտիվիստները նախատեսել են իրենց բողոքը ներկայացնել նաեւ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են օրենքի պարտադիր բաղադրիչի վերացում, ռիսկերի բացառում, հանրային լսումների կազմակերպում՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ եւ հասարակության տեղեկատվության ապահովում:

Ակտիվիստներին միացել են նաեւ ԱԺ ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930