Լրահոս
Օրվա լրահոսը

Տապալվեց ԱԺ արտահերթ նիստը

Նոյեմբեր 15,2013 12:40

Քվորում չլինելու պատճառով այսօր Ազգային ժողովում չկայացավ արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը  մեկ տարով հետաձգելու հարցը:

Ներկա էին ընդամենը 45 պատգամավոր, իսկ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել էր 44 պատգամավորի ստորագրություն:

Չկայացած նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը չցանկացան որեւէ հարցի պատասխանել, ասելով միայն, որ առաջիկա երկուշաբթի ասուլիս են տալու եւ կպատասխանեն այս համակարգի հետ կապված բոլոր հարցերին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930