Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Գասպարյան. «Բանտային մշակույթին հարող լեքսիկոնը խանգարում է»

Նոյեմբեր 15,2013 12:30

3478

Այսօր Էրեբունի պլազայում նախկին ազատազրկվածների աշխատանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ քննարկում էր, որի նպատակն էր անդրադառնալ ազատազրկման վայրերից վերադարձած անձանց աշխատանքային զբաղվածության խնդիրներին՝ պատժի կրումից հետո եւ ներկայացնել մեխանիզմներ դրանք հաղթահարելու ուղղությամբ:

Իրենց մոտեցումները ներկայացրեցին նախկին ազատազրկվածներ («Հուսո Առագաստ» ՀԿ), գործատուներ եւ շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ` ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

ԶՊԾ գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն իր խոսքում ասաց, որ

ունեն միջոցառումներ, նախատեսված են այցելություններ ՔԿՀ-ներ, հանդիպումներ, կլոր-սեղաններ: «Կարեւորում ենք հատկապես այն, որ ազատազրկվածը պատժի կրումից հետո մոլորության մեջ է ընկնում, եւ այս առումով մեր անելիքները: Կան շատ չլուծված խնդիրներ, որոնք պետք է համատեղ ուժերով լուծել: Այս տարի կհաստատվի ԱԺ-ում զբաղվածության մասին օրենքը, որը թույլ կտա ճկուն ծրագրեր իրականացնել,  եւ որ  ազատազրկվածը դուրս գալուց հետո շուկայի պահանջներին կարողանա համապատասխանել»:

«Սոցիալական արդարություն» հկ նախագահ Արշակ Գասպարյանն էլ ավելացրեց, որ

հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժի ենթարկվածներն ունեն խնդիրներ աշխատանքի անցնելու վերաբերյալ, իրենք փորձել են օրենքում ընդլայնել այն մարդկանց զանգվածը, որոնք մտնում են անմրցունակ խավ ասվածի մեջ:

Արշակ Գասպարյանը նշեց, որ ազատազրկված անձանց համար, որոնք պատիժը լրիվ կրելով, կամ ազատվելիս նվազագույնը երեք ամիս առաջ ՔԿՀ-ն ստեղծում է պայմաններ, որ անձը ավելի հեշտությամբ գտնի գործատուին: Նա գտնում է, որ  նախկին ազատազրկված անձն իր կրթական, կամ համապատասխան գիտելիքներով պետք է գտնի իր գործատուին եւ, որ պետք է լինեն մարդիկ, որոնք կգտեն իրենց գործատուին:

Ըստ Արշակ Գասպարյանին`ուշագրավ է այն, որ անձնագրերի միջից հանվեց «դատապարտված է» կնիքը, ու համապատասխան հարցումից հետո միայն կարելի է իմանալ տվյալ անձի ազատազրկման մասին:

«Կան ազատազրկվածներ, որոնք ուղղակի չեն ուզում աշխատել, մենք տեղավորում ենք նրանց շինարարական կազմակերպություններ, բայց անձը հրաժարվում է ամսական 150  հազար դրամ աշխատել, պատճառն այն է, որ տվյալ մարդը եղել է սահմանափակ տարածքում, նրանք ռեժիմին հակառակ են վարժվել, այսինքն` գործատուն ասում է, ես ընդունում եմ աշխատանքի, բայց նա չի ուզում աշխատել»,- ասաց Արշակ Գասպարյանը մեջբերելով ոլորտի խնդիրները:

Ըստ նրա`սպեցիֆիկ խնդիր է բանտային մշակույթը, ժարգոնային բառապաշարը, այսինքն`«Գործատուն զգում է, որ անձի մոտ լեքսիկոնը բանտային մշակույթին է հարում, ինչից կարելի է կռահել նրա նախկինում ազատազրկված լինելը: Նրանց լեքսիկոնը, բառապաշարը, անկախ նրանց, թե տվյալ անձը ինչ կրթական մակարդակ ունի`  խանգարում է»,- ավելացրեց Արշակ Գասպարյանը նշելով, որ խնդիր կա նաեւ վստահության առումով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930