Կատալոնիայի մարզական ֆեդերացիաները (UFEC) եւ «Diario Sport» թերթն իրենց սահմանած «Մարզական ոգի» ամենամյա մրցանակը շնորհել են «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, գրում են Իսպանիայի ԶԼՄ-ները:
Անվանակարգում հաղթողին որոշելիս հանձնախումբն առաջնորդվել է կատալոնցիների մարզչի կամքով, չնայած ծանր հիվանդությանը, աշխատելու եւ թիմի հետ լինելու մեծ ցանկությունով:
Մրցանակը նրան կհանձնվի այս տարվա դեկտեմբեր ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ