Աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի համաձայն, Հայաստանն այս տարի եւս ընդգրկվել է աշխարհի վատագույն տնտեսությունների տասնյակում։
Բայց մտահոգվելու կարիք չկա։ Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում կառավարությունը կհրապարակի բազմաթիվ միջազգային կազմակերպությունների դրական գնահատականները, հատկապես նրանք, որտեղ բարձր կգնահատվեն տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Այդպիսի գնահատականներ նույնպես կան։ Համադրելով այդ գնահատականները՝ բավականին հետաքրքիր պատկեր կստանանք։ Կպարզվի, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հետեւողականորեն «բարեշրջումներ» է իրականացնում, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվում է վատագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում՝ ինչ-որ տեղ՝ Մադագասկարի եւ Զիմբաբվեի միջեւ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում