«Ակնկալում ենք, որ այսօրվա արտահերթը կգումարվի, բայց լուրջ մտահոգություններ ունենք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու առիթով այսօր կայանալիք արտահերթ նիստին:
Ըստ Ռուստամյանի, իշխանությունները բանավեճի եւ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու փոխարեն, գերադասում են խուսափել քննարկումներից: Թեեւ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի տապալելու արտահերթը, բայց Ռուստամյանը կասկածում է, որ ՀՀԿ-ն այն կտապալի:
Քիչ ուշ, կոալիցիոն ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու արտահերթին: Լրագրողների հարցին`արտահերթին չմասնակցելը կոալիցիոն որոշո՞ւմ է, Մարգարյանը դրական պատասխան տվեց:
Նա չհամաձայնեց այն դիտարկումներին, որ կոալիցիան տապալում է արտահերթը: Ասաց, որ նախագիծը երկար տարիներ քննարկվել է եւ բովանդակային քննարկումներ են եղել, այսօրվա նիստը, որը վերաբերվելու է համակարգի ներդրման ժամկետներին, կոալիցիայի համար զուտ մոտեցումների հարց է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ