Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանն՝ իր փրկած երիտասարդի մասին. «Որովհետև ապուշի մեկն է»

Նոյեմբեր 15,2013 11:59

Մեկ ամիս առաջ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ինքնասպանության դիմող երիտասարդին «փրկեց», մամուլն էլ գրեց, թե դա բեմադրված էր։

– Չե՞՛ք պատրաստվում մի անգամ էլ նման բեմադրություն անելու,- հարցրի ԱԻՆ ղեկավարին։

– Եթե հարցն այդպես եք ուղղում, ուզում եմ ասել, որ դերասան չեմ եղել, չեմ էլ լինի։ Եթե դուք այդպիսի ակումբներ ունեք, դուք կարող եք այդպիսի բաներ անել։ Պաշտոնը դնենք մի կողմ, եթե տղամարդն անցնում է, տեսնում, որ մեկն ուզում է մի անհեթեթ քայլ անել, ի՞նչ պիտի անի։

– Հենց Ձեր անցնելու պահի՞ն պիտի այդ տղան այնտեղ լիներ։

– Այսինքն, նկատի ունեք, որ ասել եմ իրեն գնա այնտեղ կանգնիր, որ գամ քեզ փրկե՞մ։ Ես միշտ այդտեղով եմ գնում-գալիս։ Վարչապետի մոտ խորհրդակցության էի (կոնկրետ ժամը կա, կարող եք պարզել): Էդ մարդը կա, գնացեք իրեն հարցրեք՝ էդ ապուշությունն ինչի է արել։

– Իսկ դեմքն ինչո՞ւ էր կապել։

– Որովհետև ապուշի մեկն է։ Կապել է, որ իրեն չտեսնեն, չճանաչեն։ Ես էլ նույն հարցը տվել եմ, կես ժամ հետը զրուցել եմ, ամեն ինչ իրեն ասել եմ։ Հիմա Դուք էսպիսի բան եք ասում։ Ինձ համար դա չէ վիրավորականը, այլ այն, որ այդպես եք մտածում։ Ես իմ անձի հետ պրոբլեմ ունե՞մ, որ մեկին կանգնեցնեմ էնտեղ, հետո գնամ…

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930