ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե իր կարծիքով՝ ՀՀ թիվ մեկ խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ ծնելիության ցածր մակարդակը։
«ՉԻ» – Մալադե՛ց Շարմազանով։ Ըստ նրա՝ պրոբլեմն այն չէ, որ մարդիկ հեռանում են Հայաստանից, պրոբլեմն այն է, որ երկրում քիչ երեխա է ծնվում։ Իսկապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ եթե երիտասարդները հեռանան՝ երկրում քիչ երեխա կծնվի։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունի արտագաղթը դրա հետ։ Ենթադրենք՝ մեկի ամուսինը չորս-հինգ տարի է խոպանում է, դա ի՞նչ է խանգարում, որ Հայաստանում մնացած նրա կինը տարին մեկ երեխա ունենա։
Իշխանությունների մտքով երեւի չի անցնում, որ ե՛ւ արտագաղթի, ե՛ւ ծնելիության ցածր մակարդակի պատճառը նույնն է՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը։ Թե՞ Էդուարդ Շարմազանովը ծնելիության ցածր մակարդակի այլ պատճառ գիտի։ Գուցե նա լրջորեն կարծում է, որ Հայաստանում քիչ երեխաներ են ծնվում, որովհետեւ մարդիկ երեխա ունենալու ձեւերը չգիտե՞ն: Հավատացնում ենք՝ լավ էլ գիտեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում