Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Որոշ մարդկանց համար՝ խրախճանքի բյուջե է»

Նոյեմբեր 15,2013 11:35

«Արտագաղթի, աղքատության բյուջե է եւ որոշ մարդկանց համար խրախճանքի բյուջե է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը խորհրդարանական քառօրյայում քննարկվող հիմնական թեմաներից էր՝ այսպես բնորոշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողներից մեկի հարցին`հստակեցնել, թե հատկապես ու՞մ  համար է բյուջեն խրախճանքի, պատգամավորը հարցով պատասխանեց. «Ի՞նչ է, դուք չգիտե՞ք» ու հավելեց, որ խոսքը շուրջ հազար պաշտոնյաների մասին է, որոնք այդ «խրախճանքների շահառուներն են. կարող ենք թվարկել Սերժ Սարգսյանից սկսած»:

Հինգ բալանոց սանդղակով «Ժառանգությունը» գալիք տարվա բյուջեն զրո է գնահատում: Բանախոսը նկատեց, որ զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, ինչն այդքան շահարկեցին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, եթե նույնիսկ տասը տոկոսով բարձրանա, միջինը կազմելու է հարյուր հիսուն հազար դրամ, ինչը ոչ մի կերպ չի նպաստելու աղքատության նվազեցմանը:

«Ժառանգությունը» հիսունից ավելի առաջարկ է ներկայացրել բյուջեի շուրջ, բայց տարիների փորձը, դրանց ընդունման առումով, լավատեսություն չի ներշնչում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930