Հատված գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հարցազրույցից:
– Որ հասարակական ակտիվություն է նկատվում, շատ լավ է, մանավանդ լավ է, որ երիտասարդությունն է այնտեղ դեր խաղում։ Գրողներից պահանջները մի քիչ շատ են։ Եթե ուսումնասիրություն կատարեք, դժվար թե որեւէ նորմալ երկրում գրողներին ժողովուրդը նման պահանջներ ներկայացնի, ինչպես որ ներկայացվում է մեզ մոտ։ Օրինակ՝ Սելինջերին, Հեմինգուեյին կամ որեւէ այլ հայտնի գրողի ժողովուրդը չի ասել՝ ինչու ձայն չեք հանում։ Այդ եւ այլ հայտնի գրողներ իրենց գործով են զբաղվել, իրենց գործով են ասելիքը ներկայացրել։ Բայց մեզ մոտ ժողովուրդը պարզապես այլ ճար չունի, ուստի ստիպված դիմում է մտավորականությանը, մեղադրում նրան, որ ակտիվ չէ։
Եվ մեզ մոտ մտավորականը, գրողը պետք է իրենց խոսքն ասեն։ Մեր դեպքում դա պետք է, բայց այլ երկրներում դա շռայլություն է, այդպիսի բան չկա աշխարհում։ Դա, իհարկե, մինուս է մեզ, երկրի համար ընդհանրապես, որովհետեւ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։
Ես պետք է վեպ գրեմ ու կարող եմ նաեւ մասնակցել, օրինակ, Մաշտոցի պուրակի համար պայքարին, բայց դա պարտադիր չպետք է լինի, կարող եմ մասնակցել, կարող եմ չմասնակցել։ Դա, կրկնում եմ, նորմալ երկրի դեպքում, բայց մեզ մոտ դա, դժբախտաբար, հնարավոր չէ, եւ գրողներն էլ պիտի մասնակցեն նման միջոցառումներին, իրենց ձայնը հնչեցնեն:
Կարդացեք նաև
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում