Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը երկու օր առաջ վզի վրա նոր դաջվածքով ներկայացել էր ասուլիսի։ Ու քանի որ ինտերնետային հանրությանը նրա դաջվածքը շատ էր հետաքրքրել, մարդիկ հավեսով զվարճացան, նաեւ փորձեցին կռահել՝ ինչ էր այն։ Երեկ Կարապետիչին մի քանի հարց ուղղեցինք.
– Պարոն Կարապետյան, ձեր ասուլիսից հետո, շատերին է հետաքրքրում է, թե ի՞նչ էր պատկերված ձեր վզին։
– Ու՞մ ինչ գործն ա, այ ցավդ տանեմ, քաղաքական հարց ա, ինչ ա։ «11» է դաջված, առաջին տասնյակը Աստվածն ա, երկրորդ տասնյակը վերևը Աստված՝ առաջին տասնյակից վերևը, ներքևը ժողովուրդ։ Որ ժողովրդի հետ ենք ու Աստծու։
– Հաճա՞խ եք նման դաջվածքներ ունենում, հոբբի՞ է դա։
Կարդացեք նաև
– Կուզենամ՝ կունենամ, չեմ ուզենա՝ չեմ ունենա։ Դու էլ կարաս ունենաս, եթե դուխդ հերիքում ա։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում