Անցած շաբաթ կայացավ ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովը, որին մասնակցել է 60 պատվիրակ։ Ժողովը նոր կոմիտե է ընտրել՝ 9 հոգուց բաղկացած. Իվան Արտհալջյան, Վաղարշակ Սարգսյան, Նորիկ Երանյան, Արթուր Ղազարյան, Խաչատուր Ստեփանյան, Բագրատ Եսայան, Թաթուլ Հարությունյան, Վահան Իսախանյան, իսկ Լիլիթ Գալստյանն ընտրվել է կոմիտեի ներկայացուցիչ։ Ինչպես Արմեն Ռուստամյանն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, այնպես էլ Լիլիթ Գալստյանը ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչն է։
– Այս տարվա ժողովը հատկապես ի՞նչ խնդիրներ քննարկեց։
– Ըստ էության, Երեւանի կառույցը պիտի անդրադառնար Երեւանի տիրույթին վերաբերող խնդիրներին, բայց, հաշվի առնելով Երեւանի բացառիկ կշիռը թե հանրապետության, թե համահայկականության, թե կուսակցության կյանքում, ուզեինք թե ոչ, մեր քննարկումների ծիրում անխուսափելի էր երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական ու բարոյական համատեքստը, որից ածանցվում են երեւանյան իրողությունները, մեր ցավալի ու դառը իրականությունը։ Բնականաբար, չէինք կարող չանդրադառնալ ներկա քաղաքական իրողություններին, Երեւանի ավագանու ընտրություններին, մեր արձանագրած հետընթացին, այն բարոյահոգեբանական մթնոլորտին, որում ապրում է հայ ժողովուրդը, այդ թվում՝ դաշնակցականները, եւ, առհասարակ, այն պարտության իներցիային, որ ահագնացող տեմպերով վտանգում է Հայաստան երկրի հեռանկարը։
– Ժողովն ի՞նչ հաստատումներ արեց։
Կարդացեք նաև
– Հաստատեցինք մեր պատասխանատվությունը, հանձնառությունները երեւանցիների մեջ տիրոջ զգացողությունը վերականգնելու, Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից եւ որոշումների կայացմանը դերակատար լինելու զգացողությունը ներշնչելու, Դաշնակցության նկատմամբ վստահությունն ամրապնդելու, ժողովրդավարական արժեքների այլընտրանքայնություն չունենալու նկատմամբ։ Այս բոլորին հասնելու համար մեզնից լրացուցիչ ջանք է պահանջվելու, քաղաքական մարմնի մեր լիազորություններն ու գործառույթները վերահաստատելու կամք։
Ի վերջո դժվար է, ավագանիում ներկայություն չունենալով, մեծ արդյունքների հասնելը։ Այնուամենայնիվ, Երեւան քաղաքի համար բոլոր կենսական խնդիրների շուրջ պատրաստվում ենք ունենալ տեսակետներ, տալ դիրքորոշումներ, մոտեցումներ, նաեւ Երեւանի խնդիրների շուրջ համախոհ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ տարբեր ձեւաչափերով հանդես գալ լուծումների մեխանիզմներ գտնելու եւ խևդիրները բարձրաձայնելու ճանապարհով։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում