Նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո նվիրված ՀՀ պատվավոր քաղաքացի, երգահան Մարտին Վարդազարյանի 75-ամյակին։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արթուր Իսպիրյանը, Ռաիսա Մկրտչյանը, Աննա Վարդազարյանը, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները և այլք։
Մարտին Վարդազարյանին շնորհավորելու էր եկել նաև երգահան Արա Գևորգյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում խոսեց Մարտին Վարդազարյանի արվեստի մասին։ Երգահանի կարծիքով՝ Մարտին Վարդազարյանի ստեղծագործություններում արտացոլված է իր հայրենասիրությունը, անմիջականությունը.
«Ես անչափ ուրախ եմ և հպարտ եմ, որ մեր կողքին ունենք Մարտին Ցոլակովիչ Վարդազարյանի պես բարձր մակարդակի արվեստագետ, բանիմաց մարդ, իսկական հայրենասեր երևանցի: Նրա ողջ ստեղծագործական կյանքը շարունակությունն է իր հայրիկի՝ Ցոլակ Վարդազարյանի, որն Արտեմի Այվազյանի հետ մեր առաջին ջազ նվագախմբի հիմնադիրն է»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ