Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն առաջարկում է լսել հաշմանդամներին

Նոյեմբեր 15,2013 11:06

15 նոյեմբերի 2013, Երևան: Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի մատչելիությունն ապահովելը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ խնդիրների լուծմամբ, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի իրենց վերաբերող հատվածը քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:
Շնորհակալություն համագործակցության համար»,-ասած է նամակում:

 Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Ամոթա էլի, ինչքան կարելի է «Բարև Երևան» խմբակցության անդամներին կանոնակարգ սովորեցնել։ Ինտրիգներ մի փնտրեք, տիկնայք և պարոնայք, ուղղակի կանոնակարգ սերտեք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930