Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նոր համակարգի ներդրման հետ կապված բոլոր ընթացակարգերը մշակված են, ապա ինչո՞ւ է կառավարությունն ամեն կերպ խուսափում քննարկումներից

Նոյեմբեր 15,2013 10:58

Հաջորդ տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտնող կենսաթոշակային նոր՝ պարտադիր կուտակային համակարգը կամաց-կամաց դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Լա՞վ բան է այդ նոր համակարգը, թե՞ ոչ։ Առաջին հայացքից դա մասնագիտական հարց է եւ դրա պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել համաշխարհային փորձը, բարդ հաշվարկներ անել, ծանրութեթեւ անել ռիսկերը եւ այլն։ Բայց դրա շուրջ ծավալվող իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ այդ նոր համակարգը կառավարության հերթական ավանտյուրաներից է։ Խնդիրն այն է, որ կառավարությունը սկզբունքորեն խուսափում է հանդիպել այդ նոր համակարգի ներդրման դեմ կազմակերպված շարժման ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել հարցը։

«Բազմաթիվ ապարդյուն փորձեր եղան հանրային հանդիպումներ ունենալ հեռուստաշոուներում Կառավարության կողմից լիազորված պաշտոնյաների հետ՝ Հ1, Երկիր Մեդիա, ինչպես նաև «Vem» ռադիոկայանով։ Այդ բոլոր հաղորդումները հետաձգվել են անորոշ ժամանակով՝ մեր օպոնենտ կողմի չներկայանալու պատճառով։ Մենք դիմեցինք վարչապետի ընդունարան՝ փորձելով հանդիպել իր և գերակա ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հարցի էությանը ծանոթանալուց հետո մեզ հեռահասցեավորեցին վարչապետի օգնականի մոտ։ Վերջինս ասաց, որ կկազմակերպի մեր հանդիպումը Սոցապ նախարարի հետ ու ասաց, որ մեզ հետ կկապնվեն։ Մինչ այժմ մեզ ոչ ոք հետ չի զանգել։ Փորձեցինք կապնվել ԱԺ ՀՀԿ խմբակցությանը եւ հանդիպել իրենց հետ, քանի որ արդեն հանդիպել էինք բոլոր ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Եվ ի՞նչ, նույն սցենարը կրկնվեց այստեղ։ Մեզ ուղարկեցին սոցիալական հանձնաժողով։ Նրա նախագահը մեզ հայտնեց, որ շատ զբաղված է եւ առաջարկեց, որ Գալուստ Սահակյանը հանդիպում կազմակերպի մեկ այլ պատգամավորի հետ։ Կես ժամ անց Գալուստ Սահակյանի օգնականը հետ զանգեց՝ հայտնելով, որ իրենք ժամանակ չունեն մեզ հետ հանդիպելու»,- մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց իրենցից խուսափելու «սխեման» կենսաթոշակային նոր համակարգի դեմ արտահայտվող ակտիվիստների խմբի անդամ Կարեն Մելիքյանը։

Եթե համակարգն այդքան լավն է, եթե կառավարությունն ունի բոլոր հարցերի պատասխանը, եթե այդ նոր համակարգի ներդրման հետ կապված բոլոր ընթացակարգերը մշակված են, եթե իրավական խնդիրներ չկան, ապա ինչո՞ւ է կառավարությունն ամեն կերպ խուսափում այդ քննարկումներից։ Ինչո՞ւ բաց ճակատով չի կանգնում դեմ արտահայտվողների առաջ եւ իր ունեցած փաստարկներով ջախջախում նրանց։ Այս հարցի պատասխանը պարզապես ակնհայտ է։ Ցանկացած այդպիսի քննարկման դեպքում հենց կառավարությունն է ջախջախվելու դեմ արտահայտվողների բազմաթիվ փաստարկներից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930